Հերթական պայթյունը Իրաքում. զոհվել է15-ից ավելի ոստիկան
Իրաքի արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհ է դարձել 15-ից ավելի ոստիկանության աշխատակից։ Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։
Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ Նշվում է, որ նշված շրջանում ակտիվ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Նախօրեին երկրի Տիգրիտ շրջանից ոչ հեռու ոստիկանության պահակետի վրա ևս հարձակում էր իրականացվել, ինչի հետևանքով զոհվել էր ոստիկանության 12 աշխատակից։