211652_close_icon
views-count830 դիտում article-date 17:34 14-11-2014

Մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողություն` Մայր Աթոռում

Այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս առիթով իր օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այս պահին մեր հոգին ցնծում է ուրախությամբ: Աստծո օրհնությամբ և աղոթակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության, բարերարների և հավատավոր ժողովրդի կատարվեց մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքը, ուր հավատավոր մեր զավակունք պիտի գան իրենց մոմերը վառելու և իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու ազգիս, Հայրենիքի համար», - ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Նմանատիպ նյութեր