«էբոլա»-ի առաջին զոհի մասին գիրք կհրատարակվի
ԱՄՆ-ում «էբոլա» վիրուսից առաջինը մահացածի` լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանի մասին գիրք կգրի նրա ընկերուհին` Լոիս Թրոն, հայտնում է The Guardian-ը:
Թոմասը ԱՄՆ էր ժամանել սեպտեմբերի 20-ին, մահացել հոկտեմբերի 8-ին: Նա պատրաստվում էր ամուսնության առաջարկ անել ընկերուհուն: «Ես գրում եմ այդ գիրքը, որպեսզի աշխարհն իմանա Թոմասի եւ մեր սիրո պատմության մասին»,-հայտարարել է Թրոն:
Գրքի հրատարակումը նախատեսվում է հաջորդ տարվա ապրիլին: