Microsoft-ի ամենաերիտասարդ IT մասնագետը 5 տարեկան է
Բրիտանացի 5-ամյա Այան Կուրեշին Microsoft-ի պատմության մեջ դարձել է ամենաերիտասարդ մասնագետը, գրում է The Daily Express-ը: Դպրոցականն արդեն հաջողությամբ հանձնել է համապատասխան քննությունը:
Երեխայի հայրը նշել է, որ գերազանց հիշողությամբ աչքի ընկնող որդին շատ է հետաքրքրված համակարգչային տեխնոլոգիաներով. հայրը նրա համար համակարգչային լաբորատորիա է հիմնել իրենց իսկ տանը:
Այան Կուրեշին վստահ է, որ իր ապագան կապված է համակարգիչների եւ մաթեմատիկայի հետ: Հավելենք, որ նախկին ռեկորդակիրը Մեհրոզ Յավարն էր, որը IT մասնագետի` Microsoft Certified Professional հավաստագիր է ստացել 6,5 տարեկանում: