Մահացել է «Վրաստանի բարեփոխիչ» Կախե Բենդուկիձեն
Լոնդոնի կլինիկաներից մեկում սրտի կաթվածից մահացել է 58-ամյա գործարար Կախե Բենդուկիձեն, ով 2004 թվականին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով եկավ Վրաստան և զբաղեցրեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, հաղորդում է Goergia Online-ը:
Բոնդուկիձեն 1980-ականներից մինչև 2004 թվականը Ռուսաստանում զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ: Վերջինս «Միավորված մեքենաշինական գործարաններ» հոլդինգի գլխավոր տնօրենն էր:
Վրաստանում նրան սկսեցին կոչել «Վրաստանիչ տնտեսական բարեփոխիչ» այն պատճառով, երբ Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում» զեկույցում նշվեց, որ Բենդուկիձեի օրոք Վրաստանը դարձել է աշխարհում ամենաբարեփոխված երկիրը՝ առաջ անցնելով այդ հարցում առաջատարներ Գերմանիայից և Ֆրանսիայից: