1015 դիտում
22:16 13-11-2014
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովն աշխատանքն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ
հարգելով նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական
զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով
զոհվածների հիշատակը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2015թ. պետական
բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով 2015թ-ի բյուջեի նախագծին, նշել է, որ
ՀՀ կառավարությունն ի զորու է իրականացնելու ծրագրած տնտեսական
քաղաքականությունը: Ըստ պատգամավորի՝ այսօր երկրի առջեւ ծառացած են
աղքատությունն է ու արտագաղթը, որոնց կառավարությունն ի վիճակի է դիմակայել:
Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է պետական բյուջեով նախատեսված աշխատավարձերի,
կենսաթոշակների, պատվովճարների բարձրացմանը: Պատգամավորը ողջունելի է համարել
հատկապես ՀՀ արտաքին գերատեսչությանը հատկացված միջոցների ավելացումը:
Էդմոն Մարուքյանը նկատել է, որ 2015թ.-ի բյուջեն զարգացման բյուջե չէ. այն
միտված է պահպանելու նախկին ֆինանսական հատկացումները, մասնակիորեն
բարձրացնելով աշխատավարձերը: Նա անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման,
ծնելիության խթանման հարցերին, դոտացիաների ավելացման անհրաժեշտությանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմքում
ռազմավարական տեսլական չկա: Պատգամավորն անդրադարձել է աղքատության
հաղթահարման խնդրին, համայնքներին տրվող դոտացիաներին:
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ երկրի տնտեսության դիմադրողականությունը ցածր է,
բարձր՝ գործազրկության մակարդակը: Փաստաթղթի կարեւոր խնդիրը պետության
նպատակների արտացոլումն է, որը, ըստ պատգամավորի՝ արտացոլված չէ բյուջեի
նախագծում: Նրա բնորոշմամբ , բյուջեում կան դրական միտումներ՝ այն է հարկային
ծախսերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, եկամտային հարկով
շինարարության ոլորտի խթանում:
Արամ Մանուկյանն էլ անդրադարձել է բյուջեում պահուստային ֆոնդի առկայությանը
եւ աշխատակազմերի պահպանման ծախսերի բարձր ֆինանսավորմանը: Անդրադառնալով
կրթության ոլորտում իրականացվող ռեֆորմներին՝ նա նկատել է, որ նվազել է
ուսանողների ու աշակերտների թվաքանակը:
Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից ՝ արտահերթ
ելույթ են ունեցել նաեւ կառավարության անդամները:
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
20:04 23-10-2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1644 դիտում
15:41 24-11-2015
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1334 դիտում
15:37 01-10-2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը. ՀԱԿ-ի ներկայացրած օրինագիծը մերժվեց
Այս բաժնից
379 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին