3098 դիտում
18:11 13-11-2014
Աբովյանում 40-ամյա տղամարդն այնքան քաղցած է եղել, որ հաց է գողացել եւ դանակի սպառնալիքով կոնֆետ պահանջել
40-ամյա Գագիկ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ Աբովյան քաղաքում գտնվող «Նավասարկ» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառի՝ Նուբար Գևորգյանին պատկանող տաղավարից բացահայտ հափշտակել է 400 ՀՀ դրամ արժողության, թվով 4 հատ լավաշ և դիմել փախուստի։
Մեկ այլ օր էլ ալկոհոլի ազդեցության տակ Աբովյան քաղաքում գտնվող «Նավասարկ» ՍՊԸ-ին պատկանող տոնավաճառում դանակով՝ Տիգրանուհի Աբգարյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կոնֆետ է պահանջել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ ավարտին չի հասցրել հանցագործությունը, քանի որ Տ.Աբգարյանը հրելով դուրս է հանել նրան տոնավաճառից։
Մի անգամ էլ Աբովյան քաղաքում գտնվող «Փարվանա» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասից բացահայտ հափշտակել է 240 ՀՀ դրամ արժողության, թվով 4 հատ հաց և դիմել փախուստի։
Գագիկ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
20:48 24-02-2015
Ավազակային հարձակում Շենգավիթում. դանակի և զենքի սպառնալիքով պահանջել էին 10.000 դոլար. տեսանյութ
2327 դիտում
23:51 13-08-2015
Դանակի սպառնալիքով գումար է պահանջել
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»