211652_close_icon

Հիդրոմետը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը

views-count2060 դիտում article-date 16:09 13-11-2014
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն: Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի վերաբերյալ հաղորդագրությունը կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին: «Հարթակ»-ը գրել էր, որ օդերևութաբաններն անհանգստացած են սպասվող ձմեռվա կանխատեսումներից և, ըստ որոշ լուրերի՝ այս ինֆորմացիան հույժ գաղտնի է պահվում: «Խոսքը մինուս 29 աստիճանի մասին է»,-գրել էր թերթը:

Նմանատիպ նյութեր