1390 դիտում
12:38 13-11-2014
ԼՂ հակամարտության ընդլայնումը ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը [url=https://twitter.com/AmbJamesWarlick]Twitter[/url]-ում անդրադարձել է երեկ ադրբեջանական կողմից արձանագրված հրադադարի խախտմանը և հայկական ուղղաթիռի խոցմանը. «Լեռնային Ղարաբաղի հակամարության ընդլայնումը չի բխում ոչ մեկի շահերից: Կողմերը պետք է այսուհետ խուսափեն լարվածությունից և մերժեն պատերազմելու տաբերակը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ հակառակորդը շարունակում է լարված պահել սահմանը կրակահերթով, ինչի պատճառով դեռևս հնարավոր չէ մոտենալ խոցված ուղղաթիռին:
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
10:43 28-01-2014
Լարվածությունը հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից չի բխում. Ջեյմս Ուորլիք
2679 դիտում
09:13 14-09-2022
ՀՀ-ի ու Ադրբեջանի ընդհարումը չի բխում ոչ մեկի շահերից. ԱՄՆ պետքարտուղար․ «Ամերիկայի ձայն»
1953 դիտում
12:46 17-03-2014
Հարկավոր է ԼՂ հակամարտության համար որոշ դասեր քաղել Ուկրաինայի իրադարձություններից. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
934 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
940 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4399 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին