Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նշանակման մեջ հանցակազմ կա. Նիկոլ Փաշինյան
«Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշանակվել է առանց նախարարների քվեարկության եւ նրա նշանակման մեջ հանցակազմ կա»: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նման գործողությունները ընկնում են ՀՀ Քրեական օրենսգրքի 322 հոդվածի տակ՝ կամայականություն եւ քրեական հանցագործության տարր են պարունակում:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ հանցագործության նման ընդարձակ մեկնաբանությունից մինչեւ պետական ահաբեկչություն մեկ քայլ է եւ իր խոսքում Սուրեն Խաչատրյանի նշանակման մեջ ոչ մի հանցագործ էլեմենտ չգտավ: