ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական այցով կմեկնի Պրահա
Չեխիայի Հանրապետություն մշակույթի նախարար Դանիել Հերմանի հրավերով, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ս. թ. նոյեմբերի 12-14-ը պաշտոնական այցով կգտնվի Պրահայում (Չեխիայի Հանրապետություն):
Այցի շրջանակում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագիրը:
Կհստակեցվեն 2015 թ. Չեխիայում և Հայաստանում իրականացվող մշակութային միջոցառումները:
Այցի օրերին կբացվի նաև Չեխիայի 18 հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, կկայանա ցուցահանդեսի ալբոմի շնորհանդեսը:
Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաև «Օրեր» ամսագրի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: