211652_close_icon

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

views-count1070 դիտում article-date 18:34 12-11-2014
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր