Հնդկաստանում յոգայի նախարարություն է ստեղծվել
Հնդկաստանում ստեղծվել է յոգայի նախարարություն, որի նպատակը, ինչպես Հնդկաստանի իշխանություններն են պնդում, հնդկական ազգային ավանդական բժշկության տարածումն ու հեղինակավորումն է, հաղորդում է Reuters-ը:
Հնդկաստանի կառավարությունն այդ նպատակով 2014-15 թթ-ի համար հատկացնելու է 10,69 մլրդ ռուպի (174 մլն ԱՄՆ դոլար): Նոր նախարարության ղեկավար Շրիպադ Նայկը խոստացել է կարճ ժամանակում նախարարությունը հայտնի դարձել ողջ աշխարհում: