211652_close_icon
views-count25136 դիտում article-date 13:44 11-11-2014

Ով և ինչու է շահարկում ողբերգությունը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ողջ խմբագրակազմը ցավակցում է երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ցավալի է, իհարկե, սակայն մեր իրականության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են նույնիսկ նման ողբերգական պահերին դիվիդենտներ ստանալ և ինքնահաստատվել՝ որպես իբր հասարակական հեղինակություն: Այս էլ որերորդ անգամ ողբերգական իրավիճակում իր մասին է հիշեցնում Լևոն Մութաֆյանը, ով սեփական կոռուպցիոն (և ոչ միայն) պատմություններից զրոյացած իր հեղինակությունը փորձում է բարձրացնել՝ ստվեր գցելով մասնագիտական պարտականություններ կատարող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա, մինչդեռ վերջինս, ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում նաև օգնություն է ցուցաբերել տուժածներին: Ողբերգության շահարկումը ստորություն է, որը հատուկ է միայն պիղծ հոգիներին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի խմբագրակազմ Լուսանկարը՝ News.am-ի

Նմանատիպ նյութեր