211652_close_icon
views-count10698 դիտում article-date 11:25 11-11-2014

24 շաբաթական հղիության ընթացքում մահացած 28-ամյա Անիի 2,7 տարեկան տղան անընդհատ մորից է հարցնում ու կարոտից ջերմում

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 24 շաբաթական հղիության ընթացքում մահացած 28-ամյա Անի Դավթյանի 2,7 տարեկան տղան չի համակարպվում մոր բացակայության հետ: Ավելին, չեն կարողանում նրա ջերմությունը իջեցնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել է մահացածի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը, ով շարունակում է իր դստեր մահվան մեջ մեղադրել բժիշկներին: «Թոռս հորն անընդհատ ասում է՝ արի գնանք հիվանդանոցից մամայիս բերենք: Բայց թոռս էլ կապրի, մենք էլ, ցավն էն ա, որ աղջկաս էլ չենք կարող հետ բերել: Իսկ թոռս մոր նկարով է փորձում կարոտը հաղթահարել»,-ավելացրեց տիկին Ալվարդը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում 24 շաբաթական հղիության ընթացքում մահացած 28-ամյա Անի Դավթյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր մահացածի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար։ Էլ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ալվարդ Խաչատրյանը ասել էր, որ իր աղջկա մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: Նա պատմել էր, որ աղջիկը հոկտեմբերի 24-ին որովայնի ցավեր է ունեցել եւ գնացել է Սիսիանի հիվանդանոց, իսկ բժշկուհին զննել է եւ ասել, որ վտանգավոր ոչինչ չկա: «Բժշկուհին միայն ասաց, որ պտղապարկը պառկած վիճակում է եւ ընկերքից մի փոքր մաս պոկվել է, բայց վախենալու ոչինչ չկա: Ես էլ՝ որպես մայր, ասացի, եթե աղջկաս կյանքը փրկելու համար պետք է , որ պտուղը հեռացնենք, հեռացրեք, բայց հուսադրեցին եւ սիստեմա միացրեցին: Անալիզներ էլ վերցրեցին եւ հավատացրին, որ ամեն ինչ նորմալ է: Գիշերվա 12-ին աղջիկս հաց կերավ: Բայց առավոտյան՝ հոկտեմբերի 25-ին, աղջկաս ինքնազգացողությունն ավելի վատացավ: Բոլոր բժիշկները խառնվեցին իրար, բայց ոչինչ չհայտնաբերեցին, չհասկացան, թե ինչից է»,- պատմել էր տիկին Ալվարդը: Իսկ երբ Անիին տեղափոխել էին պալատ, նրա ինքնազգացողությունն էլ ավելի էր վատացել եւ ուժեղ արյունահոսություն էր սկսվել: «Աղջիկս ցավերի մեջ գոռում էր, բայց ոչինչ չէին անում: Արյուն էր պետք, բայց հիվանդանոցում արյուն չունեին: Ամբողջ Սիսիանը հավաքվել էր, որ արյուն տար, բայց լաբորատորիայում բժշկուհի չունեին, որ արյուն վերցնեին: Ռեամոբիլ պահանջեցի, որ իրեն Երեւան տեղափոխեին, բայց չկար այդ մեքենան: Երեւանում էր»,- ասել էր մահացածի մայրը՝ կարծիք հայտնելով, որ եթե աղջկան կարողանային տեղափոխել Երեւան, գուցե փրկվեր: Նա նաեւ ավելացրել էր, որ աղջիկը երկրորդ երեխային էր սպասում. «2 տարեկան և 7 ամսական տղա երեխա ունի, իսկ այս մահացած պտուղը աղջիկ էր: Ես ինքս այդ պտուղը տեսել եմ: Կազմավորված, հրաշք երեխա էր»: Տիկին Ալվարդը պատմել էր նաեւ, որ Անին ցավերի մեջ քրոջը խնդրել է, որ որդուն լավ նայեն: Մահացածի հարազատները պատրաստվում են բոլոր իրավասու մարմիններին դիմել, որ մեղավորները պատժվեն:

Նմանատիպ նյութեր