938 դիտում
19:41 10-11-2014
Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության եւ պետական
հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ
կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների
հետ եւ այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի
խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է
իրականացնում բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում Microsoft-ի հետ:
«Մեր համագործակցության շրջանակում արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Microsoft
ինովացիոն կենտրոնն իր գործունեությամբ խթանել է մեր երկրում այս ոլորտում նոր գաղափարների
ներդրումը եւ սկսնակ ընկերությունների ձեւավորումը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ համատեղ
կարեւոր նախաձեռնություններից է նաեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում
Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը: Հաշվի առնելով Microsoft-ի հետ
փոխգործակցության հաջող փորձը` վարչապետը ներկայացրել է երկկողմ համագործակցության ընդլայնմանն
ուղղված տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրային առաջարկություններ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Դեյը նշել է, որ տպավորված է
Microsoft-ի եւ ՀՀ կառավարության համագործակցությամբ ու ձեռքբերումներով: «Հայաստանի
հեղինակությունը ՏՏ բնագավառում իր հաջողություններով հասել է համաշխարհային մակարդակի եւ բազմաթիվ
երկրներ հետաքրքրված են ձեր երկրի անցած ուղով»,- ասել է Մարկ Դեյը: Նա ընդգծել է, որ Microsoft-ը
շահագրգռված է ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցությամբ եւ շեշտել Հայաստանի
հնարավորությունները՝ տեխնոլոգիական զարգացման կենտրոնի վերածվելու գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանն առնչվող այլ հարցերի եւս:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
4272 դիտում
13:13 19-07-2017
Հայաստանի ու Չեխիայի առողջապահության նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Այս բաժնից
931 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1894 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2518 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը