211652_close_icon
views-count1367 դիտում article-date 15:06 10-11-2014

Գողացել է պապի փողերը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 210 ԱՄՆ դոլար և 15.000 դրամ գումար: Գողոնը մասամբ առգրավված է: Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել: Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր