Անդրե Շյուռլեն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուն
Դորտմունդի «Բորուսիա»-ն մոտ է «Չելսի»-ի կիսապաշտպան Անդրե Շյուռլեին ձեռք բերելուն, հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Դորտմունդյան ակումբը պատրաստ է վճարել այն գումարը, որը գերմանացի խաղավողի դիմաց պահանջում է լոնդոնյան ակումբը, այսինքն 27 մլն ֆունտ: Շյուռլեի տրանսֆերից ստացված գումարով «Չելսի»-ին մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյին:
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականի խաղացողին հավակնում է նաև «Վոլֆսբուրգ»-ը, որը նույնպես պատրաստ է վճարել ֆուտբոլիստի համար պահանջվող տրանսֆերային գումարը: