«Բորուսիա»-ն Ռոյսին կարող է թիմում պահել միայն տիտղոսներ նվաճելով. Ռիկկեն
Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող Լարս Ռիկկենը կարծում է, որ դորտմունդցիներին դժվար կլինի թիմում պահել առաջատար կիսապաշտպան Մարկո Ռոյսին:
«Ցանկանում եմ, որպեսզի Ռոյսը իր ելույթները շարունակի «Բորուսիա»-ի կազմում: Սակայն դա հնարավոր կլինի միայն մեկ դեպքում: «Բորուսիա»-ն Ռոյսին կարող է թիմում պահել միայն տիտղոսներ նվաճելով: Միայն այդ դեպքում նա կմնա Դորտմունդում»,- Ռիկենի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռոյսի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է «Բավարիա»-ն: