Արդարադատության նախարարությունը համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է
Համաներում շնորհելու հարցում շահագրգիռ է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, ինչի մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում, պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
«Համաներման արդյունքում բեռնաթափում կլինի քրեակատարողական հիմնարկներում, այս հարցում շահագրգիռ է նաև արդարադատության նախարարությունը»,- նշեց նա:
Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող ասել, թե կառավարությունը երբ է քննարկելու համաներում շնորհելու հարցը, քանի որ այն ունի գաղտնիության ռեժիմ:
Իսկ Ն. Զոհրաբյանն էլ նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ցմահ դատապարտյալների և առավել ծանր հանցանք գործած դատապարտյալների հարցերին: