211652_close_icon
views-count1055 դիտում article-date 13:46 09-11-2014

ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Պախմուտովային` ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովային` 85-րդ տարեդարձի առթիվ: Ալեքսանդրա Պախմուտովայի երգերը Խորհրդային Միության տարիներին երգում էր ամբողջ երկիրը: Այսօր Ալեքսանդրա Պախմուտովայի երգերը հիշում և սիրում են նրա շռայլ տաղանդի երկրպագուները: Պախմուտովան արժանացել է բարձր կոչումների և պարգևների: Նա Սոցիալիստական աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ-ի Պետական մրցանակի դափնեկիր, իսկ նրա անունով կոչվել է փոքր մոլկորակներից մեկը:

Նմանատիպ նյութեր