Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայ քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան առթիվ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել հայ հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: Հաղորդում է [url=http://www.apsny.ge/2018/pol/1515283664.php]apsny.ge[/url]-ն:
«Շնորհավորում ենք հայկական եկեղեցու հավատացյալ մեր քաղաքացի հայերին Սուրբ Ծննդյան և Մկրտության տոների կապակցությամբ: Միասին մենք ստեղծում ենք ժողովրդավարական, զարգացած և հաջողակ պետություն, որտեղ մարդիկ բոլոր միջոցները կունենան իրացնելու իրենց հնարավորությունները: Այս հարցում մեր հայ քաղաքացիների ներդրումը չափազանց կարևոր է: Մաղթում եմ նրանց խաղաղություն և բարեկեցություն», - ասվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի շնորհավորական ուղերձում: