2565 դիտում
15:38 08-11-2014
27-ամյա երիտասարդը ծեծել է կնոջը, իսկ երբ վերջինս փախել է, սեղանի ափսեներն է իրար հետևից նետել կնոջ գլխին
27-ամյա Լազար Սորուշևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի Վ. Դվին գյուղում գտնվող իր տանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ` Լ. Մամիկոնյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի ձախ շրջանին: Իսկ երբ վերջինս նրա հարվածներից խուսափելու համար փորձել է դուրս գալ սենյակից, նա սեղանից իրար հետևից վերցրել է երկու ափսե և դրանք դիտավորությամբ նետել է կնոջ ուղղությամբ, որոնք դիպել են վերջինիս գլխի շրջանին:
Լ. Սորուշևի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
697 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար