«Դանդաղ մարդասպան». ամերիկացի բժիշկները մտահոգված են մահացու վիրուսի արձանագրման փաստերով
Միացյալ Նահանգների համաճարակաբաններն իրենց մտահոգությունն են հայտնել Տեխաս նահանգում Շագասի հիվանդության դեպքերի արձանագրմամբ: Այն մահացու մակաբույծ վարակ է, որը գրեթե երբեք դուրս չի եկել Լատինական Ամերիկայի սահմաններից:
Մակաբույծները մարդուն փոխանցվում են փայտոջիլների միջոցով, որոնք էլ կծում են քնած մարդու շուրթերը կամ կոպերը: Հյուսթոն քաղաքում արդեն 17 մարդու մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը: Բացի այդ, պարզվել է, որ Տեխասում 6500 դոնորներից մեկի արյան մեջ առկա է այդ վիրուսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Շահասի հիվանդությամբ ողջ աշխարհում վարակված է 7-8 մլն մարդ, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում: Այնուամենայնիվ, բժիշկները պնդում են, որ այս հիվանդությամբ վարակվելու հավանականությունը ԱՄՆ-ում դեռևս շատ փոքր է: Հիվանդությունն արդեն ստացել է «Դանդաղ մարդասպան» անունը: