211652_close_icon
views-count1560 դիտում article-date 09:36 08-11-2014

Էկոնոմիկայի նախարարությունում խուճապ է առաջացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նոր ստեղծվելիք նախարարությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, խուճապ է առաջացրել Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների շրջանում: Հայտնի է, որ նոր ստեղծվելիք նախարարությունը պետք է զբաղվի ՀՀ-ԵՏՄ եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հարցերով: Այժմ այդ գործընթացներն իրականացնում է հենց Էկոնոմիկայի նախարարությունը: Դեռ պարզ չէ՝ նոր նախարարությունը ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարության փոխարե՞ն, թե՞ գործելու են երկուսն էլ: Նախարարության ներսում ևս չեն դադարում այս խոսակցությունները: Աշխատակիցները տեղյակ չեն՝ դեռ որքան են շարունակելու աշխատել, և թե ինչ է լինելու հետագայում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր