12786 դիտում
13:30 17-02-2016
Արթիկի ոստիկաններն ու փրկարարները, բնակարանի դուռը բացելով, այնտեղ հայտնաբերել են 60-ամյա տղամարդու դի. մահվան հանգամանքները պարզվում են
Այսօր ՝փետրվարի 17-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել ոստիկանության Արթիկի բաժնից, որ Արթիկ քաղաքի Անկախության 38 շենքի 12 բնակարանի բնակիչը, ըստ հարևանների հայտնածի,մ ի քանի օր չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին և նշված բնակարանի դուռը բացելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Շիրակի մարզի փրկարարական վարչության և Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը՝ բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 60-ամյա Մկրտիչ Խաչատրյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մահվան հանգամանքները պարզվում են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3535 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)