Վաշինգտոնը՝ Վրաստանում նախարարների պաշտոնանկության մասին
Վրաստանի կառավարության անդամների հրաժարականներն անհանգստացնում են Վաշինգտոնին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակի, հաղորդում է Ria Novosti-ն:
Վերջինիս խոսքով՝ Միացյալ Նահնագները բարձր են գնահատել պաշտոնանկ արված վրացի նախարարների գործունեությունը և պնդում են, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան Վրաստանի եվրոատլանտյան ապագայի վրա:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ցրել այն զգացումը, թե դատական համակարգն օգտագործվել է քաղաքական նպատակներից ելնելով»,-ասել է Փսակին: Ըստ Պետդեպի՝ Վրաստանին հարկավոր է ցուցադրել կայունություն, միասնականություն, հարգանք օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ: