Սաակաշվիլին հերքել է իր շուտափույթ պաշտոնանկության մասին լուրերը
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ հնարավոր է՝ առաջիկայում պաշտոնից ազատվի: Այդ մասին նա հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վերջինի խոսքով՝ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին:
«Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մեկն ասում է, որպեսզի ես վերադառնամ հայրենիք՝ Վրաստան, իսկ մյուսն ասում է, որպեսզի մնամ Օդեսայում»,-ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հնարավոր է՝ Սաակաշվիլին շատ շուտով հրաժարական տա նահանգապետի իր պաշտոնին: Պաշտոնանկությունը չէր բացառել նաև նրա տեղակալի պաշտոնակատար Սաշա Բորովիկը: