Էրդողանի համար կառուցվող 615 մլն դոլարանոց ապարանքը 6 անգամ մեծ կլինի ԱՄՆ Սպիտան Տնից. տեսանյութ
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող նոր նստավայրը կրկնակի անգամ թանկ կարժենա, քան ավելի վաղ արված հաշվարկներն էին ցույց տալիս, հաղորդում է Euronews-ը:
Այսպես, Աք-Սարայ անվանումը կրող ապարանքը կառուցելու համար կծախսվի 615 մլն դոլար: Այն կառուցվելու է Անկարայի բարձունքներից մեկի վրա, ունենալու է 150,000 քմ տարածք, բաղկացած կլինի 1000 սենյակից: 
Դղյակի կառուցման փաստը բողոքի ու քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում: Այն արդեն իսկ անվանում են «Սպիտակ Տուն», սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահի նստավայրի, թուրքական այս նստավայրը 6 անգամ մեծ կլինի ԱՄՆ-ի նախագահի նստավայրից:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


