4123 դիտում
09:37 02-03-2016
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շքեղ ապարանքը գողացված գազով է տաքացվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիից «Ժողովուրդ»-ը ուշագրավ տեղեկություն ստացավ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ագային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել: Այսպես, իր խոսքերով ասած 540 քմ մակերեսով պալատը ջեռուցելու համար 2016 թվականի հունվար ամսին, պարզվում է, սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ 51 000-ի, անցյալ ձմռան թվերն ավելի «տպավորիչ» են՝ 51 000 հունվարին եվ 46 000 փետրվարին: Սա այն դեպքում, երբ Գյումրիի պայմաններում այդքան վճարում են միջին 60-70 քմ տների բնակիչները, այսինքն պատգամավորը վճարում է 8-10 անգամ պակաս:
Այստեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կամ մենք գործ ունենք հանճարեղ մի ֆիզիկոսի հետ, որը գտել է միավոր մեթանից 10 անգամ ավել ջերմություն ստանալու ձեւը, կամ էլ ինչը շատ ավելի հավանական է սովորական գողի հետ: Իսկ ի՞նչ է լինում կորած գազը: Բնական է՝ չվճարվաճ գազը ձեւակերպվում է որպես կորուստ, ինչն էլ մտցվում է սակագնի մեջ, այսինքն Մարտունի պալատական շքեղության համար վճարում ենք մենք բոլորս, նաեւ այն գյումրեցիները որոնք երկու գուլպայով անցկացրին ամբողջ ձմեռը քանի որ տնտեսմամբ էին գազ վառում: Բայց ուշագրավ է, որ «ձրի գազի» նկատմամբ մոլուցքը միայն պատգամավորը չէ որ ունի: Պարզվում է, նրանից հետ չեն մնում իր բազմաթիվ ագականները: Օրինակ՝ Գազպրոմ Արմենիայի Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11 000: Շատ ավելի հետաքրքիր է տեղամասի պետ՝ պատգամավորի ազգական Վարդան Եդիգարյանի պարագան՝ նա դեկտեմբերին սպառել է մի հսկայական գումարի՝ 900 դրամի գազ, իսկ հունվարին շռայլորեն տաքացրել է իր սեփական տունը՝ ամբողջը 3700 դրամով: Նման պատկեր է նաեւ մեր հերոսի քեռու տան պարագայում:
«Ժողովուրդ»–ը փորձեց Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել այս իրավիճակի մանրամասները։ «Նման խնդիր գոյություն չունի։ Ոնց Էլ ես մեկնաբանեմ կարևորը նյութի աղբյուրը ինչ նպատակով, որ այդ ինֆորմացիան հասցրել Է ձեզ, ինքն իր նպատակին հասել Է, ու պատգամավորի անունը կապելու են մի հատ անհնար, ծախված թեմայի հետ։ Սուտ լուրեր են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
15779 դիտում
09:36 31-08-2017
Մարտուն Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»
389709 դիտում
10:01 19-10-2019
Կտուգանվեն 50 հազար դրամով․ փոփոխություն՝ գնված ապարանքը հետ վերադարձնելու գործընթացում․ «Ժողովուրդ»
4371 դիտում
09:21 04-02-2016
Մարտուն Գրիգորյանի կռվող շունը սատկե՞լ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1540 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1483 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1288 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»