Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը
81 տարեկանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահացել է Վլադիմիր Մովսիսյանը, ով 2012 թվականից ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Վլադիմիր Մովսիսյանի որոշ կենսագրական տվյալներ ներկայացնում է ստորեւ.
1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
1978-1984թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:
1984-1990թթ. – ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ:
1986-1988թթ. – ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ:
1988-1990թթ. Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ:
1990թ. հունվարից արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ:
1991թ. դեկտեմբերից – 1996թ. ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:
1996թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
1996-1999թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար:
1999-2004թթ. ՀՀ վարչապետի խորհրդական:
2004 թվականից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ:
2012 թվականից ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: