36484 դիտում
10:32 05-11-2014
ԱԺ պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանը «պատերազմ է հայտարարել» կտրոններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ վարորդներըմ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, նաև իրենց տրանսպորտային միջոցների դիմապակուն պետք է ունենան տեխզննման կտրոն, մինչդեռ որոշ մեքենայատերեր արհամարհում են ՃՈ-ի հորդորները:
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, որ Mercedes մակնիշի 058 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայով Ճեմում է ԱԺ պատգամավոր, գործարար, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, «Սասի Արտակ» մականվամբ Արտակ Սարգսյանը:
Մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարների շարք է անում, կատակում էին. «Ախպեր, Սասի Արտակը կտրոնների հետ չունի: Ոնց որ խանութներում ՀԴՄ կտրոններ երբեմն չեն տալիս, այնպես էլ չի ուզում, որ իր մեքենայի դիմապակուն փակցվի տեխզննման կտրոն: Նա իրեն վեր է դասում օրենքից, մինչդեռ բազմաթիվ անգամ ենք ականատես եղել, որ հանրապետության նախագահին, վարչապետին, ՀՀ ոստիկանապետին և մյուս պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների դիմապակուց չի բացակայում տեխզննման կտրոնը:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը վստահ է, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի այս հրապարակմանը և պատգամավորն օրենքով վարչական պատասխանատվության կենթարկվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2689 դիտում
12:31 07-10-2023
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է հայտարարել իր երկրին