Խավին իր կարիերան կարող է շարունակել Ճապոնիայում
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Տոկիո», տեղեկացնում է L'Equipe-ը:
Նշվում է, որ 2010 թվականի աշխարհի չեմպիոնը իր նոր ակումբում տարեկան կսատանա 7 մլն եվրո աշխատավարձ: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա իսպանացին «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 1 գոլ: