1063 դիտում
17:36 30-09-2014
Արտերկրի մեր հայրենակիցների հետ skype-ի միջոցով կայացավ հերթական ուղիղ կապը
Սեպտեմբերի 30-ը skype-ի միջոցով արտերկրի մեր հայրենակիցների հետ հերթական ուղիղ կապի օրն էր:
Ժամը 10-ից 12-ը նրանց հարցերին պատասխանեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը: Նրան ուղղվեցին մեկ տասնյակից ավելի հարցեր:
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր վեց հայրենակիցների հետաքրքրում էր ՌԴ իշխանություններին այլ պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկացնելու կարգը: Նրանց պարզաբանվեց, որ ՌԴ-ում ընդունվել է օրենք, որի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք պարտավոր են մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 4-ը համապատասխան միգրացիոն ծառայությանը գրավոր տեղեկացնել այդ մասին: Մեր հայրենակիցները թյուր կարծիքի էին, թե ՌԴ նոր օրենքով պարտադրվում է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, մինչդեռ օրենքը նման պահանջ չի ներկայացնում, այն վերաբերում է միայն տեղեկացմանը:
1993 թվականից Իսրայելում բնակվող եւ Իսրայելի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցը ցանկանում էր ստանալ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նրան հետաքրքրում էր ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը, որը եւ պարզաբանվեց:
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու կարգն էր հետաքրքրում Ռուսաստանում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի:
Հարցերը բազմաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 10-ից 12-ը:
Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով 10-ից 12-ը։
Ոստիկանության skype-ի հասցեն՝ Armenian Police
Հարցերը կարելի է ուղղել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
15:55 13-10-2014
Հոկտեմբերի 14-ին Skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ
1234 դիտում
10:58 14-07-2015
ԱՅՍՕՐ skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ. ՀՀ Ոստիկանություն
1106 դիտում
12:14 21-07-2015
Այսօր skype-ի միջոցով կկայանա հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ. ՀՀ Ոստիկանություն
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան