211652_close_icon
views-count1129 դիտում article-date 11:12 04-11-2014

6-րդ հումանիտար օգնությամբ բեռնված ռուսական ավտոշարասյունը շարժվել է դեպի Դոնբաս

Ռուսական ավտոշարասյունը, որը 6-րդ հումանիտար օգնությունը պետք է հասցնի Ուկրաինայի արևելքի բնակչությանը, արդեն հատել է ՌԴ սահմանը, տեղեկացնում է Rosbalt.ru-ն: Ինպես հայտնել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Վորոնովը, 10 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունն այս անգամ վառելիք և դեղորայք է տեղափոխում: Եվս 10 բեռնատարներ ներկա պահին անցնում են մաքսային սահմանը և ուղղություն են վերցրել դեպի Լուգանսկ: Ընդհանուր հաշվով Ռուսաստանը Դոնբաս է ուղարկել 6,000 տոննա օգնություն: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի այս քայլն անվանել է «միջամտություն՝ իր երկրի տարածք»:

Նմանատիպ նյութեր