211652_close_icon
views-count256 դիտում article-date 22:05 30-03-2026

Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ

 Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են մարդասիրական օգնություն տեղափոխող իրանական ինքնաթիռի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում է SNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հայտարարությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Մաշհադի օդանավակայանում վայրէջք կատարած իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը տեղափոխում էր մի քանի երկրների կողմից նվիրաբերված դեղորայք և բժշկական սարքավորումներ», – հաղորդել է SNN-ը։

Նմանատիպ նյութեր