Ռուսաստանում կբացվի ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ներկայացուցչությունը
ինչպես հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարությանը ` Մոսկվայում բացվելու է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը:
Ինքնահռչակ պետության վարչապետը մասնավորապես ասել է, որ դա ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունն է Ռուսաստանում, այն գործելու է Մոսկվայում: Կառույցի ղեկավար է նշանակվել Բորոդայի խորհրդական Անդրեյ Ռոդկինը:
Բորոդայն ասել է, որ այդ ներկայացուցչությունը միակն է, որ հանրապետության անունից կարող է հայտարարություններ անել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Դոնեցկի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինի նկատմամբ, ով այժմ Մոսկվայում է: