Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոսպիտալացվել է
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները բարձր ջերմությամբ տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հաղորդում է El Di-ն:
Արգենտինայի նախագահի բժիշկները հայտարարել են, որ նրա մոտ ինֆեկցիոն վիրուս է կասկածվու:
Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նա պետք է որոշ հետազոտությունների ենթարկվի և բուժման կուրսեր անցնի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: