Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների բանկային հաշիվները սառեցվել են
Բուենոս-Այրեսի դատարանը որոշում է կայացրել սառեցնել երկրի նախկին նախագահ Քրիստինա ֆերնանդես դե Քիրշների բամկային հաշիվները, ով մեղադրվում է մի շարք խոշոր մեքենայությունների մեջ, հաղորդում է BBC-ն:
Նրան մեղադրում են նրանում, որ իր նախագահության վերջին ամիսներին նա Արգենտինայի կենտրոնական բանկի հետ կեղծ գործարքների մեջ է մտել: Քիրշների հրահանգով՝ բանկւ իբրև թե կեղծ ամերիկյան դոլարներ է վաճառել արժեթղթերի շուկայում շատ ցածր գներով և այդկերպ երկրին հասցրել ֆինանսական մեծ վնաս:
Անձամբ Քիրշները հերքում է իրեն հասցեագրվող մեղադրանքները և իր դեմ հարուցված քրգործն անվանել է քաղաքական դավադրություն: