Սբ. Գևորգ եկեղեցին նշել է օծման հնգամյակը
Մասիսում օծվել են Սուրբ Գևորգ եկեղեցու Խաչվառն ու Վեմքարը: Եկեղեցին նշել է նաև իր օծման հնգամյակը: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օրհնել է եկեղեցում ներկա գտնվող հավատացյալներին, նրանց հոգու տոկունություն մաղթել: Սուրբ Գևորգ եկեղեցին մատուռ է եղել, բայց համայնքի հավատացյալների ակտիվության շնորհիվ այն ծառայում է որպես եկեղեցի: