Ուկրաինայի «Ազգային ճակատ»-ը քվեների 99,88% հաշվարկով առաջատար է
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեաթերթիկների 99,88% հաշվարկով շարունակում է առաջատար մնալ Արսենի Յացենյուկի ղեկավարած «Ազգային ճակատ» կուսակցությունը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 22,15%-ը, որին հետևում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ը, որի օգտին քվեարկել է ընտրողների 21,82%-ը:
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի ղեկավարած «Ինքնաաջակցություն» կուսակցությունը հավաքել է 10,97%, Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր բլոկը»՝ 9,41%, Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունը՝ 7,44%, Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան՝ 5,68%: