211652_close_icon
views-count6761 դիտում article-date 20:00 23-09-2018

Ընտրություններն ու քվեների հաշվարկը կանցնեն սիրո և հանդուրժողականության մթնոլորտում․ Նիկոլ Փաշինյան

Ստացել եմ տեղեկատվություն Երևանից և ուրախ եմ, որ ընտրություններն ընթանում են ուրախ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա․ Փարիզի օդանավակայանում՝ Նյու Յորք մեկնելիս Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում այսպես է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հույս ունեմ, որ ունենալու ենք օրինակելի ընտրություններ, օրինակելի քվեարկություն: Բայց կա մի վիճակագրություն, որ նախորդ տարվա՝ Երևանի ավագանու ընտրությունների համեմատ ակտիվությունը մեկ-երկու տոկոսով քիչ է: Դա երևի թե բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին ավտոբուսներով, «գազելներով» ընտրողներին ընտրատեղամասեր տանողներ չկան: Բայց ես հույս ունեմ, որ քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն՝ անկախ «գազելների» գոյությունից»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ բացառապես քաղաքացիների որոշումն է լինելու ընտրությունների արդյունքը: «Միայն ձեր որոշումից է կախված, թե ինչ է լինելու արդյունքում»,- ասել է վարչապետը: Փաշինյանը նաև վստահություն հայտնեց, որ ընտրություններն ու քվեների հաշվարկը կանցնեն սիրո և հանդուրժողականության մթնոլորտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր