Օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
[img]/ups/images/0572276001414823628802736.jpg[/img]
Երևանում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0445731001414823653784631.jpg[/img]