920 դիտում
16:39 31-10-2014
Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան վան Մեուվենը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։
Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկեցին երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
819 դիտում
14:31 12-02-2015
ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
2113 դիտում
13:17 18-11-2016
Էստոնիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
7324 դիտում
20:28 03-07-2017
Իսպանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին