Ինչո՞ւ են արևմուտքում անտարբեր «օրենքով գողերի» հանդեպ. Վահե Ղազարյան
Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Որևէ մեկը իրեն հարցրել է, թե ինչո՞ւ է արևմտյան հասարակությունն այդքան անտարբեր օրենքով «գողերի» հանդեպ: Պատասխանը շատ պարզ է: ՕՐԵՆՔԸ նրանց համար գերագույն արժեք է, ՕՐԵՆՔԻՆ հետևելը՝ յուրաքանչյուրի սուրբ պարտականությունը: Հետևաբար՝ պատահական չէ, որ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցում նրանց արդարադատության համակարգը այդքան անխնա է. ՕՐԵՆՔԻ առաջ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից բոլորը հավասար են: Երբ մեզանում նույնպես կգերիշխի ՕՐԵՆՔԸ, իսկ դրա պահապանները հավատարիմ կլինեն իրենց երդմանը, կդադարենք օրվա թիվ 1 թեման համարել «օրենքով գողի» ձերբակալությունը: