969 դիտում
22:02 30-10-2014
ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը մասնակցեց ՄԱԿ-ի հայտարարության ստորագրման արարողությանը
Հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշտական ներկայացուցիչների հետ միասին` հրավիրված էր նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը:
Ստորագրված համատեղ հայտարարությունով կողմերը պատրաստակամություն են հայտնում խորացնելու արդյունավետ համագործակցությունը ԱԶԿ-ի և ԵՏՀ միջև երկուստեք կարևորություն հանդիսացող ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, նորարարությունները, առևտրի կարողությունների զարգացումը, շրջակա միջավայրը և էներգետիկան:
ԱԶԿ կողմից հայտարարությունը ստորագրեց կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգը, իսկ ԵՏՀ կողմից` ԵՏՀ խորհրդի անդամ, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատու-նախարար Սերգեյ Սիդորսկին:
Նմանատիպ նյութեր
13707 դիտում
03:42 10-11-2020
Պեսկովը հաստատել է Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրման փաստը
5603 դիտում
20:34 24-11-2017
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման արարողությանը
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
664 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը