1303 դիտում
19:23 30-10-2014
ԱԺ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին
Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել էր ընդլայնված նիստ՝ քննարկելու
համար ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը: Նիստին մասնակցում էր ԵՄ
խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային
խումբը, որը փաստահավաք առաքելությամբ է գտնվում Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ
հարաբերությունների հետագա օրակարգի շուրջ խնդիրները ԵՄ խորհրդին
ներկայացնելու համար:
Նիստում Նաիրա Զոհրաբյանն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք
անհրաժեշտ է, որ կազմեն ՀՀ-ԵՄ ապագա երկխոսության նոր օրակարգի առանցքը: Նա
խոսել է նաեւ խնդիրների այն համախմբի մասին, որոնք վերաբերում են
կոռուպցիային, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը,
արդարադատության համակարգի բարեփոխումներին, որոնք, տիկին Զոհրաբյանի
համոզմամբ, պիտի մնան ՀՀ-ԵՄ երկխոսության օրակարգում: Հանձնաժողովի նախագահի
գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության հետ
տնտեսական ինտեգրման մասին խոսելիս կարելի է թվարկել բազմաթիվ բաժանարար գծեր,
սակայն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պետք է շարժվել համագործակցության ընդհանուր
կետեր գտնելու ճանապարհով, որոնք առկա են:
ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային
խմբի ղեկավար Պետերի Վուորիմակին իր խոսքում նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի համար
կարեւոր գործընկեր է եւ հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ փոխադարձ
համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա:
Խորհրդարանում ներկայացված ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»
խմբակցությունների ներկայացուցիչներն արտահայտել են իրենց տեսակետները ՀՀ-ԵՄ
հարաբերությունները կարգավորող առաջիկա իրավական փաստաթղթի վերաբերյալ եւ
կարեւորել են ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը: Նշվել է, որ Հայաստանը
պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Քննարկվել է
ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի տնտեսական ռեժիմները համադրելու հարցը: Կարեւորվել է ՀՀ-ԵՄ
հարաբերություններում ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ անհատական մոտեցում
ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
874 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
742 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է