Ռոյսը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն
Ինչպես հավաստիացնում է Goal.com բրիտանական պարբերականը, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է կետ, ըստ որի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռոյսը գերմանական ակումբից կարող է հեռանալ 25 մլն եվրոյի դիմաց: Նախորդ շաբաթ «Բորուսիա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Գերմանիայի հավաքականի խաղացողին, սակայն երկարձգման վերաբերյալ բանակցությունները անհայտ պատճառներով կասեցվել են: