211652_close_icon
views-count890 դիտում article-date 13:50 29-10-2014

Բազմոցի միջից խուզարկությամբ փամփուշտներ են հայտնաբերվել

Լոռու մարզային վարչության Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում գրություն է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 1966 թ. ծնված Գագիկ Ղ.-ի տան խուզարկության ժամանակ, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել է 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Վերջինս հայտնել է, որ փամփուշտները սեպտեմբերին գտել է Ստեփանավան քաղաքի հարակից «Ստրելբիշե» կոչվող վայրից: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Գագիկ Ղ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր