Կասկածելի կիբերակտիվություն՝ Սպիտակ Տան համակարգչային ցանցում
Washington Post-ը գրում է, որ Սպիտակ Տան համակարգչային ցանցում նկատվել է կիբերակտիվություն, և չի բացառվում, որ դրանում կարող են մասնակցություն ունենալ ռուսաստանցի հաքերները:
Թերթը տվյալներով՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գաղտնի ծառայությունը սկսել է հետաքննել միջադեպը:
ԱՄՆ նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ անհապաղ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել կիբերակտիվությունը ճնշելու ուղղությամբ: